Ցանկացած ձեռնարկություն իր գործունեության ընթացքում անկասկած կանգնած է սեփական գույքը կորցնելու վտանգի առջև: Ձեր գույքը հրդեհից, պայթյունից, տարերային աղետներից և այլ վտանգներից պաշտպանելու և դրա վնասները նվազագույնի հասցնելու հարցում կօգնի «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը` մատուցելով բարձրակարգ ծառայություն գույքի ապահովագրության ոլորտում:
Թարմացվել է 20.09.2011թ
Գույքի ապահովագրության սակագինը տատանվում է` անշարժ գույքի դեպքում 0.17 -1.25% միջակայքում, շարժական գույքի դեպքում 0.25 -1.45% միջակայքում` կախված մի շարք գործոններից (օրինակ` ապահովագրվող գույքի տեսակից և վիճակից):
Թարմացվել է 20.09.2011թ
Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:
Գույքի ապահովագրության պայմաններ
Թարմացվել է 20.09.2011թ
Ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
• անշարժ գույքի սեփականության վկայականի պատճե
• անշարժ գույքի գնահատման հաշվետվության/եզրակացության պատճե
• պետ ռեգիստրում գրանցման վկայական
• իրավաբանական անձի կնիք
• գործունեության հասցե
• ՀՎՀՀ
• բանկային հաշիվ
• հեռախոսի համար
• ապահովագրված անձանց անձնագրեր
Թարմացվել է 20.09.2011թ

