Դժբախտ պատահարներից ապահովագրությունը «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունում կազմակերպության ղեկավարներին առաջարկում է ապահովագրական ծածկույթ այն վնասների համար, որոնք կարող են առաջանալ իրենց և իրենց աշխատակիվների հետ դժբախտ պատահարի հետևանքով և հանգեցրել են`
1.Ապահովագրված անձի մահվան,
2. Ապահովագրված անձի մշտական լրիվ կամ մասնակի անաշխատունակության (հաշմանդամություն),
3. Ապահովագրված անձի ժամանակավոր լրիվ անաշխատունակության (ներառյալ հանկարծահաս հիվանդություններ կամ մարմնական վնասվածքներ),
4. Դժբախտ պատահարի հետևանքով բժշկական հաստատություններում Ապահովագրված անձին ցուցաբերված բժշկական օգնության:Դժբախտ պատահարներից ապահովագրության սակագինը տատանվում է 0.06 -1.23% միջակայքում` կախված մի շարք գործոններից (օրինակ` ապահովագրվող ռիսկերի ընտրությունից): Ապահովագրական գումարը որոշվում է հաճախորդի և <<ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ>>-ի փոխադարձ համաձայնությամբ:
Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:
Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ
Ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
• ապահովադրի և ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար
• պետ ռեգիստրում գրանցման վկայական
• իրավաբանական անձի կնիք
• գործունեության հասցե
• ՀՎՀՀ
• բանկային հաշիվ
• հեռախոսի համար

