Առողջության ապահովագրություն
  •  

    ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍԻ  ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

    • կոլեկտիվ առողջության ապահովագրության դեպքում մեր Ընկերությունն ապահովագրում է Ձեզ  առկա  հիվանդություններով հանդերձ   և հոգում ինչպես  ֆինանսական ծախսերը, այնպես էլ ձեռնարկում միջոցառումներ առողջության վերականգնման և պահպանման համար,

    • իրականացվում ենք խրոնիկ հիվանդությունների բուժում անկախ սրացումների քանակից,

    • բժշկական հաստատություններում մատուցվող  ծառայությունների կազմակերպումը, ապահովումը և ֆինանսական ծախսերի փոխհատուցումը  կատարվում է բացառապես  մեր ապահովագրական ընկերության կողմից և հաճախորդը լիովին ազատված է ֆինանսական որևէ փաստաթղթերից,

    • առողջության ապահովագրություն ունեցող բոլոր հաճախորդներին տրամադրվում են զեղչեր ապահովագրության այլ տեսակներով :

    • ընտանիքի անդամներին(կին/ամուսին, երեխաներ) նույնպես տրամադրվում են առողջության ապահովագրության արտոնյալ պայմաններ: 

     

    Կոլեկտիվ ապահովագրության դեպքում, կախված ապահովագրվող անձանց քանակից, տարիքից, ձեռնարկության գործունեության բնույթից, երկարատև համագործակցության հեռանկարից հնարավոր  են  ապահովագրության հատուկ պայմաններ (լրացուցիչ ծառայությունների ներառում ապահովագրական փաթեթում, կորպորատիվ լիմիտի տրամադրում) և  գների փոփոխություն:

     

    Թարմացվել է 20.09.2011թ

  •  

    Առողջության ապահովագրության դեպքում սակագինը տատանվում է 1.49 - 8.38% միջակայքում` կախված մի շարք գործոններից` օրինակ ապահովագրվող անձի տարիքից, առողջական վիճակից և այլն:  Մեկ անձի հաշվով տարեկան ապահովագրավճարը տատանվում է 65 000 –ից մինչև 150 000 դրամ: Իսկ ապահովագրական գումարը`    2 500 000   մինչև   5 000 000 դրամ:

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

  •  

    Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:  

     

     Առողջության ապահովագրության պայմաններ

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     
  •  

     

    Առողջության ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

      ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար

    • պետ ռեգիստրում գրանցման վկայական

    • իրավաբանական անձի կնիք

    • գործունեության հասցե

    • ՀՎՀՀ

    • բանկային հաշիվ

    • հեռախոսի համար

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ