ԱՊՊԱ
  •  

    ԱՊՊԱ-ի հիմնական առավելությունը այն է, որ պաշտպանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերը և երաշխավորում ապահովագրական հատուցումները:
    Պարտադիր ապահովագրության ենթակա են ՀՀ տարածքում երթևեկող բոլոր ավտոտրանսպորտային միջոցները: Յուրաքանչյուր ապահովագրական պատահարի դեպքում մեկ տուժողի առողջության վերականգնման համար նախատեսվում է մինչև 3,000,000 դրամ հատուցում: Տուժողի գույքին պատճառված վնասը հատուցվում է ըստ վնասի չափի, բայց ոչ ավել, քան 1,500,000 դրամ:
    ԱՊՊԱ-ի շրջանակներում «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը կապահովագրի Ձեզ հետևյալ ռիսկերից`
    Անձնական վնասներ`
    - Բժշկական օգնություն կամ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը,
    - Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը կամ այլ եկամուտները,
    - Մահվան հետ կապված ծախսերը:
    Գույքային վնասներ`
    - Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի հետ կապված ծախսերը,
    - Ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող և սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի հետ կապված ծախսերը,
    - Ավտոտրանսպորտային միջոցի մեջ չգտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի հետ կապված ծախսերը:

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

  •  

     

    ԱՊՊԱ   կարգավորիչ գործակիցներ

     

    Մեկ տարի ժամկետով կնքվող ԱՊՊԱ  պայմանագրերի համար նվազագույն  ապահովագրավճարները

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     
     


  •  

     

    Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

     

     

     
     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     

     

  •  

    ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

    • տրանսպորտային միջոցի գրանցման վկայական

    • լիազորված վարորդների վարորդական վկայականներ և անձը հաստատող փաստաթղթեր, սոցիալական քարտ

    • պետ ռեգիստրում գրանցման վկայական

    • իրավաբանական անձի կնիք

    • գործունեության հասցե

    • ՀՎՀՀ

    • բանկային հաշիվ

    • հեռախոսի համար

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ