Գույքի ապահովագրություն
  •  

    Տունը և դրա կահավորանքը ամեն ընտանիքի հիմնական ակտիվներն են: Սակայն բավական է էլեկտրական լարերի վնասում, ջրի ծորակի արտահոսք կամ ուղղակի «անկոչ հյուրերի» ներխուժում, և Ձեր հարմարավետությունը ամեն վայրկյան կարող է փլուզվել: Ձեր գույքը պաշտպանելու և դրա վնասները նվազագույնի հասցնելու հարցում կօգնի «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը` մատուցելով բարձրակարգ ծառայություն գույքի ապահովագրության ոլորտում:

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     
  •  

    Գույքի ապահովագրության սակագինը տատանվում է 0.02 - 2.0 % միջակայքում` կախված մի շարք գործոններից (օրինակ` ապահովագրվող գույքի տեսակից և վիճակից):

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

  •  

    Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

     

    Գույքի ապահովագրության պայմաններ

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     

  •  

    Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

    • Գույքի սեփականության վկայական կամ նոտարական վավերացմամբ վարձակալության պայմանագիր,
    • Անհրաժեշտության դեպքում անկախ գնահատողի կողմից տրված գույքի գնահատման հաշվետվություն:

    • պետ ռեգիստրում գրանցման վկայական

    • իրավաբանական անձի կնիք

    • գործունեության հասցե

    • ՀՎՀՀ

    • բանկային հաշիվ

    • հեռախոսի համար

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ