Դժբախտ դեպքերից ապահովագրություն
  • Այսօր կյանքը դարձել է ավելի դինամիկ և լի է ռիսկերով: Մեծ քանակությամբ դժբախտ պատահարներ են տեղի ունենում մեր առօրյայում` էլեկտրական լարերի հետ աշխատելիս, երեխաների` ակտիվ խաղեր խաղալիս, փողոցն անցնելիս և այլն: «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը Ձեզ կերաշխավորի վստահելի պաշտպանություն ցանկացած դժբախտ պատահարի դեպքում:

     

    Դժբախտ պատահարներից ապահովագրությունը «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունում ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծածկույթ այն վնասների համար, որոնք առաջացել են առօրյա կյանքում դժբախտ պատահարի հետևանքով և հանգեցրել են`

     

    1. Ապահովագրված անձի մահվան,
    2. Ապահովագրված անձի մշտական լրիվ կամ մասնակի անաշխատունակության (հաշմանդամություն),
    3. Ապահովագրված անձի ժամանակավոր լրիվ անաշխատունակության (ներառյալ հանկարծահաս հիվանդություններ կամ մարմնական վնասվածքներ),
    4. Դժբախտ պատահարի հետևանքով բժշկական հաստատություններում Ապահովագրված անձին ցուցաբերված բժշկական օգնության:

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     
  •  

    Դժբախտ պատահարներից ապահովագրության սակագինը տատանվում է 0.02 -2.3% միջակայքում`  կախված մի շարք գործոններից (օրինակ` ապահովագրվող ռիսկերի ընտրությունից):  Ապահովագրական գումարը որոշվում է հաճախորդի և ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ-ի փոխադարձ համաձայնությամբ: 

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     




  • Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

     

    Մեր առավելությունները

     

    • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,

    • Ճկուն վճարային համակարգ,

    • Ապահովագրվող ռիսկերի ազատ ընտրություն

    • Բարձրակարգ սպասարկում,

     Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ 

     

    Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     
  •  

    Ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

     

     այն դեպքում, երբ ապահովադիրը և ապահովագրված անձը նույն անձն են, ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար,

     այն դեպքում, երբ ապահովադիրը և ապահովագրված անձը տարբեր են, ապա` ապահովադրի և ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար:

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ