Ավտոմեքենաների ապահովագրություն
  •  

    Ժամանակակից մարդու կյանքում ավտոմեքենայի դերն ավելի է կարևորվում, քանի որ այն դարձել է անհրաժեշտություն: Հայաստանում ամեն տարի ավտոմեքենաների թիվը զգալի աճում է, ինչը մի կողմից ուրախացնում է, իսկ մյուս կողմից` ստիպում մարդկանց լինել ավելի զգոն: Այդ իսկ պատճառով արդեն նկատվում է հավելյալ երաշխիքների կարիք, որոնցից է նաև «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերության կողմից առաջարկվող ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը, ինչը ներառում է`

     

    ա) ցամաքային տրանսպորտի ապահովագրություն գողությունից, ֆիզիկական վնասից և այլ պատահարներից,


    բ)  ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` որը վարորդներին հնարավորություն է տալիս պահանջել ծախսերի փոխհատուցում, եթե ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով վնաս է հասցվել 3-րդ անձի կյանքին, առողջությանը կամ գույքին,


    գ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն` ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով ուղևորի և (կամ)վարորդի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում:

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     

  •  

    Տրանսպորտային միջոցների ապահովագրության սակագինը տատանվում է`


    ա) ցամաքային տրանսպորտի գողությունից, ֆիզիկական վնասից և այլ պատահարներից ապահովագրության դեպքում 1.05 - 8.025% միջակայքում` կախված մի շարք գործոններից (օրինակ` ապահովագրվող տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակից կամ ոչ պայմանական չհատուցվող գումարից),


    բ) ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության դեպքում 0.23 -2.6% միջակայքում` կախված մի շարք գործոններից,


    գ) ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում 0.02-2.3% միջակայքում` կախված մի շարք գործոններից:

     

    Ցամաքային տրանսպորտի ապահովագրության պայմաններ

     


    Թարմացվել է 20.09.2011թ

     

  •  

    Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

     

     

    Ցամաքային տրանսպորտի ապահովագրության պայմաններ

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     

     

  •  

    Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

     

     ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար,

    • տրանսպորտային միջոցի գրանցման վկայական

    • լիազորված վարորդների վարորդական վկայականներ և անձը հաստատող փաստաթղթեր

    • հեռախոսի համար

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ