ԱՊՊԱ
  • ԱՊՊԱ  (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)

     

    ԱՊՊԱ-ի հիմնական առավելությունը այն է, որ պաշտպանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերը և երաշխավորում ապահովագրական հատուցումները:
    Պարտադիր ապահովագրության ենթակա են ՀՀ տարածքում երթևեկող բոլոր ավտոտրանսպորտային միջոցները: Յուրաքանչյուր ապահովագրական պատահարի դեպքում մեկ տուժողի առողջության վերականգնման համար նախատեսվում է մինչև 3,300,000 դրամ հատուցում: Տուժողի գույքին պատճառված վնասը հատուցվում է ըստ վնասի չափի, բայց ոչ ավել, քան 1,800,000 դրամ:

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     
  •  

    ԱՊՊԱ   կարգավորիչ գործակիցներ

     

    Մեկ տարի ժամկետով կնքվող ԱՊՊԱ  պայմանագրերի համար նվազագույն  ապահովագրավճարները

     

     

     

    Թարմացվել է 20.09.2011թ

     






     


  •  

    Ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներառված են ընդհանուր պայմաններում:

     

     

     
     
    Թարմացվել է 20.09.2011թ
     
     
  •  

    ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

    1. Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ (առկայության դեպքում), բնակության և գրանցման հասցե, հեռախոսի համար,
    2. Տրանսպորտային միջոցի գրանցման վկայական,
    3. Լիազորված վարորդների վարորդական վկայականներ և անձը հաստատող փաստաթղթեր:

     

    Թարմացվել է 20.09.2011թ