Ընդհանուր տեղեկություններ




   «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն շուրջ 11 տարի գործում է Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում: Սկսած 2003 թ-ից ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը դարձել է առողջության ապահովագրությունը, որի գծով Ընկերությունը հանդիսանում է ՀՀ ապահովագրական շուկայի լիարժեք մասնակիցն ու առաջատարներից մեկը («Արմին‎‎ֆո» գործակալության 2009 թ-ի տվյալների (ռենկինգների) համաձայն ՀՀ ապահովագրական շուկայում առողջության ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարի մոտավորապես 29%-ը պատկանում է «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ին):

   2009 թ-ի երկրորդ եռամսյակից «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ» -ը սկսել է իրականացնել նաև աջակցության ապահովագրություն և ապահովագրության այս դասով արձանագրել է որոշակի հաջողություններ` հավաքագրված ապահովագրավճարների ցուցանիշով հետևում թողնելով շուկայի այս հատվածում արդեն մի քանի տարի գործող մի քանի ապահովագրական ընկերությունների:

   2010 թ-ից սկսած մեր ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում նաև ավտոտրանսպորտային միջոցների և դրա օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության, գույքի, փոխադրվող գույքի բեռների ապահովագրության և դժբախտ դեպքերից ապահովագրության տեսակներով: